8 սուսներ նագեթների համար և ոչ միայն
Описание рецепта:
10 мин
200 мл
Սոուս «Բարբեքյու»
Բաղադրիչներ՝
-
Սոխ – 40 գ
-
Լոլիկի մածուկ- 200 գ
-
Սոուս Վորչեստեր – 40 գ
-
Աղացած կոճապղպեղ – 5 գ
-
Մանանեխ– 30 г
-
Սխտոր– 1-2 պճեղ
-
Բուսայուղ
-
Աղ, աղացած սև պղպեղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
- Սոխը մանր կտրատել և տապակել բուսայուղի մեջ;
- Ավելացնել լոլիկի մածուկ, սոուս Վորչեստեր, մանանեխ, չոր աղացած կոճապղպեղ և մանր կտրատած սխտոր, խառնել բաղադրիչները.
- Սոուսը եփել թույլ կրակի վրա 10-12 րոպե մինչև ցանկալի խտության հասնելը, ավելացնել աղ և սև պղպեղ ՝ ըստ ճաշակի:
Սոուս «Կիսլո-սլադկիյ»
Բաղադրիչներ՝
- Խնձորի հյութ– 140 գ
- Կետչուպ – 40 գ
- Սոյայի սոուս – 15 գ
- Շաքար– 1 ճ գդ
- Օսլա – 1 ճ.գդ
- Կոճապղպեղ – 5 գ
- Սխտոր– 1-2 պճեղ
- Բուսայուղ
- Աղ, աղացած սև պղպեղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
- Բուսայուղի մեջ տապակել մանր կտրատած սխտորը և կոճապղպեղի քերած արմատը, ապա նույն կաթսայի մեջ ավելացնել 40 գրամ ջուր, կետչուպ, շաքար, սոյայի սոուս և խնձորի հյութ, խառնել բոլոր բաղադրիչները,
- Սոուսը հասցնել եռման աստիճանի և շարունակել եփել 5-7 րոպե
- Օսլան լուծել ջրով և անընդհատ խառնելով լցնել սոուսի մեջ,
- Սոուսը վերցնել կրակից, երբ այն սկսի թանձրանալ, ըստ ցանկության ավելացնել աղ և սև պղպեղ:
Սոուս «Յագոդնիյ»
Բաղադրիչներ՝
- Նարինջ – 1 հտ
- Հապալասենի կամ լոռամրգի – 450 գ
- Մեղր– 2 ճշ գդ.
- Ձիթայուղ
- Աղ, շաքար – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
- Ձիթայուղի մեջ տապակել մանր կտրատած նարինջի կեղևը,
- Քամել նարնջի հյութը, ավելացնել հատապտուղները և մեղրը,
- Խառնել բոլոր բաղադրիչները և եփել թույլ կրակի վրա, ըստ ցանկության ավելացնել աղ և շաքար:
Սոուս «Պերեչնիյ»
Բաղադրիչներ՝
- Սև պղպեղ աղացած խոշոր– 10 գ
- Սոխ – 1 հտ
- Սերուցք 20% – 100 մլ
- Բուսայուղ
- Աղ-ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
- Սև պղպեղը տապակել բուսայուղի մեջ,
- Ավելացնել մանր կտրատած սոխ, տապակել ևս 5-7 րոպե,
- Ավելացնել սերուցք և սոուսը հասցնել եռման աստիճանի՝ անընդհատ խառնելով,
- Շարունակեք եփել մինչ սոուսը թանձրանա, ցանկության դեպքում ավելացնել աղ:
Սոուս «Պանրային»
Բաղադրիչները՝
- Գաուդա պանիր – 70 գ
- Հալած պանիր – 100 գ
- Սերուցք 20% – 300 մլ
- Աղ, աղացած սև պղպեղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
- Գաուդա պանիրը քերել քերիչով, ավելացնել հալած պանիրը և այս ամենը տեղափոխել կաթսայի մեջ
- Ավելացնել սերուցքը և շարունակել եփել՝ անընդհատ խառնելով սոուսը,
- Սոուսը հասցնել եռման աստիճանի, ապա կրակը թուալցնել և շարունակել եփել այնքան ժամանակ, մինչև սոուսը թանձրանա, ցանկության դեպքում ավելացնել աղ և սև պղպեղ:
Սոուս «Մանանեխի»
Բաղադրիչները՝
- Մանանեխ– 2 ճ գդ
- Մեղր – 1 ճ.գդ
- Ձու (դեղնուց) – 3 հտ
- Սխտոր– 1-2 պճեղ
- Ձիթայուղ
- Աղ, աղացած սև պղպեղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
- Դեղնուցներն առանձնացրեք սպիտակուցներից,
- Մանանեխը, մեղրը, դեղնուցներն ու սխտորը հարել, մինչև ստացվի համասեռ զանգված
- Առանց դադարելու հարել բաղադրիչները, բարակ շիթով լցնել ձիթայուղը,
- Շարունակեք հարել այնքան , որ ստացվի խիտ զանգված, ըստ ցանկության ավելացնել աղ և սև պղպեղ:
Սոուս «Սնկի»
Բաղադրիչներ՝
- Շամպինիոն – 100 գ
- Սոխ – 20 գ
- Սերուցք 20% – 150 մլ
- Բուսայուղ
- Աղ, աղացած սև պղպեղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը՝
- Կտրատել սունկը և տապակել բուսայուղի մեջ,
- Ավելացնել մանր կտրատած սոխը և տապակել 5 րոպե
- Ավելացնել սերուցք և եփել այնքան, մինչև սերուցքը թանձրանա, ըստ ցանկության ավելացնել աղ և սև պղպեղ:
Սոուս «Սնկի»
Բաղադրիչներ`
- Առանց կեղևի քերած լոլիկ– 2 ճշ գդ
- Մայոնեզ– 2 ճշ գդ
- Սխտոր – 4 պճեղ
- Բուսայուղ
- Աղ, աղացած սև պղպեղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Սխտորն անցկացնել սխտոր ճզմիչի միջով և աղով տրորել
- Ավելացնել մայոնեզ, լոլիկ և լավ խառնել, ըստ ցանկության ավելացնել աղ և սև պղպեղ: